Աշխարհի խոշորագույն երաժշտական փառատոններից մեկը չեղարկվել է երկրորդ տարին անընդմեջ

Ողջ աշխարհում հայտնի խոշորագույն երաժշտական փառատոններից մեկը՝ «Կոաչելլան», կորոնավիրուսի համավարակի պատճառով չի կայանա երկրորդ տարին անընդմեջ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ շրջանի առողջապահության համակարգի ներկայացուցիչ Քեմերոն Քայզերը:
Վերջինս նախօրեին հրամանագիր է ստորագրել փառատոնը չեղարկելու մասին, որը պետք է կայանար ապրիլին:
Անցյալ տարի «Կոաչելլա-ֆեստը» չեղարկվել էր 20 տարվա մեջ առաջին անգամ: Համավարակի պատճառով անցյալ տարի բազմաթիվ միջազգային երաժշտական միջոցառումներ են չեղարկվել:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 26 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 440 հազարը:
Կարծիքներ