iPhone-ի նոր սերնդի մոդելն առաջին անգամ 1 ՏԲ հիշողություն կունենա

iPhone-ի նոր սերնդի մոդելն առաջին անգամ 1 ՏԲ հիշողություն կունենա

Apple-ի նորագույն արտադրանքների մասին լուրեր հայտնող բլոգեր Ջոն Փրոսերը վերջերս նոր տեղեկություն է բացահայտել iPhone-ի նոր սերնդի ներկայացուցչի մասին:

Ինչպես փոխանցում է macworld.co.uk-ը, բլոգերի խոսքով՝ նորագույն սմարթֆոնը՝ անկախ անվանումից (13, թե 12s), առաջին անգամ 1 տերաբայթ հիշողություն կունենա: Ըստ բլոգերի՝ խոսքը, հավանաբար, 13 Pro և 13 Pro Max մոդելների մասին է, իսկ սովորական մոդելը կունենա ընդամենը 512 ԳԲ կամ ավելի ցածր հիշողություն:

Փրոսերը նշում է նաև, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր չէ iPhone 13-ը ներկայացնել այս տարի, փոխարենը կներկայացնի iPhone 12 մոդելի S տարբերակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում