Թբիլիսիում ընդդիմությունը փակել է Ռուսթավելի պողոտան ու վրաններ տեղադրել
Վրաստանում «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո, ի նշան բողոքի, ընդդիմությունն անցել է ակտիվ գործղությունների, ինչի հետևանքով կան տուժածներ ու հոսպիտալացվածներ:
Ավելի ուշ Կառավարության վարչության առջև հավաքված ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները և ցուցարարները տեղափոխվել են Ռուսթավելի պողոտա՝ խորհրդարանի շենքի առջև: Նրանք փակել են Ռուսթավելի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունն ու վրաններ տեղադրել փողոցում։ Ակտիվիստները պահանջում են ազատ արձակել «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիային:
Ակցիայի ակտիվիստները մտադիր են գիշերել պողոտայում մինչև փետրվարի 26-ը, մինչև ընդդիմության զանգվածային ակցիան:
Կարծիքներ