Ինդոնեզիայում կոկորդիլոսի ստամոքսից դուրս են բերել 8-ամյա երեխայի մարմին

Ինդոնեզիայում կոկորդիլոսի ստամոքսից դուրս են բերել 8-ամյա երեխայի մարմին

Ութ տարեկան ինդոնեզացի երեխային կոկորդիլոսն ամբողջությամբ կուլ է տվել: Այդ մասին գրում է The Sun-ը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխան հոր հետ որս էր անում: Հուսահատվ ծնողը շտապել է հետապնդել գիշատչին, բայց չի կարողացել փրկել որդուն:

Գազանին միայն հաջորդ առավոտ են կարողացել արսալ: Հույս ունենալով, որ տղան դեռ կենդանի է, վեց մետրանոց հսկայի փորը պատռել են: Ցավոք, երեխան մահացած է եղել, չնայած մարմինը արտաքինից վնասված չի եղել:

Տեղի բնակիչները ծայրաստիճան վրդովված են դեպքից: Դա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում գիշատչի ստամոքսում երեխայի առաջին մահը չէ: Դրանից առաջ տասը տարեկան մի տղա ևս կոկորդիլոսի զոհ էր դարձել: Նրա մարմինը այդպես էլ չի հայտնաբերվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում