«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Գևորգն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Եվրոպական մի շարք ակումբներում. դրանք են Դոնեցկի Մետալուրգը, Կարագանդայի Շախտիորը որտեղ դարձել է Ղազախստանի գավաթակիր, հունական Օլիմպիակոսը, պորտուգալական Մարիտիմուն, հունական Կեռկիռան, Կիպրոսը ներկայացնող ԱԷԼ-ը, պորտուգալական Շավեշը և հունական Լամիան:

Ղազարյանը հանդես է եկել Հայաստանը ներկայացնող «Փյունիկ» և ներկայիս «Ուրարտու» ֆուտբոլային ակումբներում:

7-անգամ դարձել է Հայաստանի Առաջնության չեմպիոն , 2-անգամ Հայաստանի Գավաթակիր և 1-անգամ Հունաստանի չեմպիոն:

Գևորգ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և հեղինակել 14 գոլ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում