Պատիվ ունեցա պարգևատրելու մեր հավաքականի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին. փոխվարչապետ

Պատիվ ունեցա պարգևատրելու մեր հավաքականի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին. փոխվարչապետ

Երեկ պատիվ ունեցա պարգևատրելու մեր հավաքականի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով, որ շնորհավորում է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դարձած Հովհաննես Բաչկովին, արծաթե մեդալակիրներ Ռաֆայել Հովհաննիսյանին և Արթուր Բազեյանին, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճած Նարեկ Մանասյանին՝ դիտարժան մենամարտերի ու  հաղթանակի բերկրանք պարգևելու համար։

Հիշեցնենք՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն այս անգամ անցկացվում էր Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում