Պատերազմը մեզ առերեսեց մեր տեսակին
Պատերազմը մեզ առերեսեց մեր տեսակին։ Պատերազմը մեզանից մեզ տարավ, ու բերեց մեր սկիզբը։ Մեզ ավիրեց, կոտրեց ներսից ու նորից հավաքեց դրսից, ամուր սոսնձով կապեց իրար, որ կիսատ-պռատ ցավերը մոռանանք։ Պատերազմը մեզնից մեր մանկությունը խլեց, մեզնից մեր պատանեկությունը տարավ, մեր ջահելության հոգսը դարձավ, մեծերի համար՝ նորից կորցնելու վախը փաթաթեց։ Հա, վախը... թանձր ծուխով ծուռ ծխող բիձեն վախենալ գիտի, ապաստարանում դողացող ձագը մենակ մրսելուց չի մղկտում։ Վախենալ սովորեց... Ու մեր վախը մեզանից առավ պատերազմը։ Տարավ՝ հասցրեց քոռ պատրոնի առաջ, որ էլ ծուխը ծուռ չփչի
Կարծիքներ