Ռուսաստանում երկարացվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը 11 օդանավակայաններում
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ սեպտեմբերի 10-ը երկարացվել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռոսավիացիա»-ն:
«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 10-ը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում:
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում սահմանափակումների ռեժիմը գործում Է փետրվարի 24-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ