Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունը

Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունը

Starmus-ի խորհրդի կողմից հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ հայտարարություն, որում աջակցություն է հայտնվում Հայաստանին: Հայտարարության մեջ ասվում է.

«Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը։ Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, անհիմն և դեմ քաղաքակրթության դրսևորումներին։Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Հայաստանում՝ Երևանում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հրաշալի հայ ընկերներին։

Գիտելիքի փոխանցումը, գիտության առաջընթացը, մարդասիրության փառաբանումը՝ երաժշտության միջոցով և այլ դրական գործողությունները պետք է մեզ ուղղորդեն՝ դեպի ավելի լավ աշխարհ։

Գարիկ Իսրաելյան, Բրայան Մեյ, Դեյվիդ Այքեր, Ռիչարդ Դոուքինս, Էմմանուել Շարպենտիե, Ջիլ Տարտեր, Փիթեր Գաբրիել, Թոնի Ֆադել և Ռոբերտ Վիլիամս»։

Հիշեցնենք՝ Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անցկացվել է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով սեպտեմբերի 5-10-ը և նվիրված էր Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

STARMUS փառատոնը հիմնադրել են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը և լեգենդար «Queen» խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձրել մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների քննարկումները։

STARMUS փառատոնը մինչև այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում