Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են ավազների մեջ թաքնված շուրջ 3000 տարեկան քաղաք
Եգիպտոսի հարավում հնագետները հայտնաբերել են ավազների մեջ թաքնված քաղաք, որը 3400 տարեկան է: Քաղաքի հիմնումը կապում են Ամենհոտեպ III-ի հետ: Հայտնում է Al Balad-ը՝ հղում անելով հնագիտական խմբի ղեկավար Զահի Հավասսին:
Ամենհոտեպ III-ն ապրել է մ.թ.ա XIV դարում (մոտավորապես մ.թ.ա. 1388-1351թթ.): Հաղորդվում է, որ գտնված քաղաքը բարգավաճել է նաև փարավոնի մահից հետո՝ մինչև Թութանհամոնի ղեկավարումը:
«Քաղաքը, որը կոչվում է «Աթոնի համբարձումը», Եգիպտոսի խոշորագույն վարչական ու արդյունաբերական քաղաքներից է եղել, որը տեղակայված է Նեղոսի արևմտյան ափին: Արդեն այն ժամանակներում քաղաքը բաժանված է եղել փողոցների, իսկ տները հասել են 3 մետրի»,- ասել է հնագետը:
Նրա խոսքերով՝ պեղումները սկսվել էին 2020 թվականին: Գիտնականներն իրենց առջև խնդիր էին դրել գտնել Թութանհամոնի տաճարը: Պեղումների մեկնարկից մի քանի շաբաթ անց ավազների միջից սկսել են հայտնվել շինություններ:
«Քաղաքը լավ է պահպանվել, տների պատերը գրեթե ամբողջությամբ կանգուն են: Տպավորություն է՝ կարծես բնակիչները պարզապես գնացել են՝ ամեն ինչ թողնելով իրենց տեղերում»,- ասել է Հավասսը:
Կարծիքներ