Ուկրաինայում օրինակացրել են բժշկական կանեփի օգտագործումը
Ուկրաինայի կառավարությունը որոշել է օրինականացնել բժշկական կանեփի օտագործումը, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Նշվում է, որ համապատասխան օրենքի շրջանակում ցանկը համալրվում է հետեւյալ դրույթներով. «Նաբիլոն (սինթետիկ կանաբինոիդ), Նաբիքսիմոլս (կանեփի ստանդարտացված էքստրակտ)»,-ասված է Կառավարության պորտալում հրապարակված փաստաթղթում:
Դրոնաբինոլ, Նաբիլոն (սինթետիկ կանաբինոիդ) եւ Նաբիքսիմոլս (կանեփի ստանդարտացված էքստրակտ) հոգեմետ միջոցները թույլատրվում են միայն դեղորայքի տեսքով կամ սուբստանցիայի տեսքով, որը նախատեսված է արտադրության, այդպիսի դեղամիջոցները պատրաստելու համար:
Ուկրաինսկայա պրավդայի հաղորդամբ՝ «Նաբիլոնը», օգտագործվում է քաղցկեղի քիմիոթերապիայի կողմնակից ազդեցությունները (սրտխառնոցն ու փսխումը) բուժելու համար: Իսկ «Նաբիքսիմալոսը» («Սատիվեքս») ցրված սկլերոզի դեպքում մկանների սպազմերը հանելու համար են:
Կարծիքներ