Մեկնարկել է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների նոր փուլը

Մեկնարկել է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների նոր փուլը

Խոջալուում (Իվանյան) մեկնարկել է Ադրբեջանի իշխանությունների և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այդ երկրի պատվիրակությունը կրկին գլխավորում է Իլհամ Ալիևի ԼՂ հայերի հետ շփումների հարցերով հատուկ բանագնաց Ռամին Մամեդովը։


Հիշեցնենք, որ նախորդ բանակցությունները կայացել էին սեպտեմբերի 20-ին՝ Եվլախում։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, Արցախի հայերի վերաինտեգրման հարցերն ու Ադրբեջանի կողմից, իբր, Լեռնային Ղարաբաղի հայերին տրամադրվելի «մարդասիրական աջակցության հարցը»։

«Հրապարակ օրաթերթ»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում