ԱՀԿ-ում չեն բացառել աշխարհում COVID-19-ի դեմ պայքարում ընդգրկուն միջոցառումներին վերադառնալը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ աշխարհում կրկին կարող են ավելի ընդգրկուն միջոցառումներ պահանջվել COVID-19-ի դեմ պայքարի գործում, դա կախված կլինի վիրուսի փոխանցման սցենարից:
Այդ մասին հայտնել է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Հնարավոր չէ բացառել, որ ինչ-որ տեղ կպահանջվեն նաև ավելի ընդգրկուն միջոցառումներ, բայց դա կախված կլինի վիրուսի փոխանցման սցենարից»,-ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ ամեն բան կախված կլինի կորոնավիրուսի տարածման սպառնալիքից, իսկ հակազդման միջոցառումների հանձնարարականները կվերսկսվեն իրադրության համաճարակաբանական վերլուծությունների հիման վրա:
Վույնովիչը հավելել է, որ ընդգրկուն միջոցառումների սահմանափակման վերաբերյալ ԱՀԿ-ի հանձնարարականները մնում են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ:
Կարծիքներ