Ոռոգման համակարգը ֆինանսապես կառողջացվի

Ոռոգման համակարգը ֆինանսապես կառողջացվի

Կառավարությունը հաստատեց Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը: Ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության ապահովմանը սպառնացող հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոռոգման ջրամատակարարման մեջ մեխանիկական ջրի արտադրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի ծախսի բարձր մակարդակը:

«2020 թվականի ընթացքում ՋՕԸ-ներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 7451.8 մլն դրամ գումար, որից 4505.3 մլն դրամ գումարը հատկացվել է միայն էլեկտրաէներգիայի պարտքերի մարմանը:

 Նախորդ տարիների պրակտիկան ցույց է տվել, որ էլեկտրաէներգիայի ծախսերի մասով ունեցած պարտավորությունները ՋՕԸ-ների մոտ առաջացրել են լրացուցիչ ֆինանսական բեռ՝ առևտրային բանկերից վարկերի ներգրավում, էլեկտրաէներգիայի չմարված պարտքերի մասով տույժերի կիրառում»,- ասված է հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ ոռոգման համակարգի կազմակերպությունների ֆինանսական ընթացիկ վիճակը կարգավորելու արդյունքում կապահովվի կազմակերպությունների ֆինանսական կայունացումը, որն իր հերթին թույլ կտա ապահովել ոռոգման ջրի մատակարարումը և ստանձնած պարտավորությունների կատարումը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում