Կոնստրուկտորի կորած դետալը 2 տարի հետո գտել են 7-ամյա տղայի քթի մեջ

Կոնստրուկտորի կորած դետալը 2 տարի հետո գտել են 7-ամյա տղայի քթի մեջ

Դեռեւս 2018 թվականին Lego-ով խաղալու ժամանակ Նոր Զելանդիայից 7-ամյա Սամիր Անվարը պատահաբար քթանցնքն է մտցրել կոնստրուկտորի փոքր դետալներից մեկը։ Դետալը նրա քթից ընկել է երկու տարի հետո, հայտնում է New Zealand Herald-ը։

Այդ ժամանակ՝ 2 տարի առաջ, երեխան ծնողներին հայտնել էր, որ կոնստրուկտորի դետալը իր քթի մեջ է, բայց ծնողները չէին կարողացել այն հանել եւ ստիպված էին նրա հետ հիվանդանոց գնալ։ Սակայն բժիշկը չէր կարողացել երեխայի քթի մեջ դետալը գտնել։ Նա ծնողներին հանգստացրել էր, որ երեխան, հավանաբար, այն չի խցկել քթի մեջ։ Իսկ եթե անգամ խցկել է, վաղ թե ուշ դետալը կհայտնվի մարսողական տրակտի մեջ եւ բնական ճամնապարհով օրգանիզմից դուրս կգա։

Այդ ժամանակից ի վեր երեխան ոչ մի անգամ չի գանգատվել քթի ցավից, եւ ծնողները վստահ էին, որ ամեն ինչ անցել է։ Նրանք շուտով դետալի մասին մոռացել են, բայց 2 տարի հետո, օգոստոսի 15-ին Սամիրը քթանցքում տհաճ զգացողություն է ունեցել, երբ հոտոտել է թարմ թխված կեքսերը։ Երբ ծնողները տղային առաջարկել են քիթը սրբել, տեսել են, որ նրա քթից դուրս է ընկել կոնստրուկտորի դետալը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում