Քննարկվել են Ֆրանսիայի Օ դը Սենի դեպարտամենտի կողմից Տավուշի մարզում իրականացվող աշխատանքները

Քննարկվել են Ֆրանսիայի Օ դը Սենի դեպարտամենտի կողմից Տավուշի մարզում իրականացվող աշխատանքները

Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի շրջանակներում Տավուշի մարզի ներկայացուցիչներին, մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, ընդունել է Օ դը Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդին։

Քննարկվել են Օ դը Սենի դեպարտամենտի և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից Տավուշի մարզում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև հետագա անելիքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սեպտեմբերին Ժորժ Սիֆրեդին կայցելի Տավուշի մարզ՝ մասնակցելու երջանկահիշատակ Պատրիկ Դևեջյանի անվան քոլեջի բացման արարողությանը։

Նահանգապետարանում տեղի ունեցած ընդունելությունից հետո այցելություն է կազմակերպվել Օ դը Սեն նահանգի ջրի հայտնի մաքրման կայան, որտեղ ներկայացվել են կայանի աշխատանքն ու արդյունավետությունը, որոշվել է Լուսաձորի անասնապահական համալիրում մաքրման կայան տեղադրելու հարցը։

Նշվել է, որ այն կընդգրկվի առաջիկա ծրագրերում։