Facebook-ը եւ Google-ը նախատեսում են երկու ստորջրյա մալուխ տեղադրել, որոնք ԱՄՆ-ը կկապեն Սինգապուրի եւ Ինդոնեզիայի հետ
Facebook-ը եւ Google-ը նախատեսում են երկու ստորջրյա մալուխ տեղադրել, որոնք ԱՄՆ-ի արեւմտյան ափերը կկապեն Սինգապուրի եւ Ինդոնեզիայի հետ։
Facebook-ը հայտնում է, որ Echo եւ Bifrost տրանսխաղաղօվկիանոսյան մալուխները 70%-ով կբարձրացնեն թողունակությունը տարածաշրջանների միջեւ, ինչպես նաեւ կբարելավեն ինտերնետի հուսալիությունը:
Մինչ Facebook-ը ներդրումներ է կատարում երկու մալուխների մեջ, Google-ը ներդրումներ է կատարում միայն Echo-ի մեջ: Ծրագրերի արժեքը, որը դեռ պետք է համաձայնեցվի կարգավորող մարմինների կողմից, չի բացահայտվել:
«Այս ջանքերի շրջանակներում մենք հպարտությամբ հայտնում ենք, որ տարածաշրջանային եւ համաշխարհային առաջատար գործընկերների հետ համագործակցությամբ մենք կկառուցենք երկու նոր ստորջրյա մալուխներ՝ Echo-ն եւ Bifrost-ը, որոնք նոր կենսական կապեր կապահովեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ»,- գրել են Facebook-ի ցանցային ներդրումների հարցերով փոխնախագահ Քեւին Սալվադորին եւ ցանցային ներդրումների մենեջեր Նիկո Ռորիչը:
Գործընկերները ինդոնեզական Telin եւ XL Axiata ընկերություններն են, ինչպես նաեւ սինգապուրյան Keppel-ը:
Նախատեսվում է, որ Echo-ն պետք է ավարտվի մինչեւ 2023-ի վերջը, իսկ Bifrost-ը` մինչեւ 2024-ի վերջը:
Անցյալ մայիսին Facebook-ը հայտարարել է Աֆրիկայի շուրջ 37 000 կիլոմետրանոց ստորջրյա մալուխ կառուցելու ծրագրերի մասին՝ ինտերնետին ավելի լավ հասանելիություն ապահովելու համար:
Google-ը աշխատում է նաեւ Equiano ստորջրյա մալուխի կառուցման ուղղությամբ, որը Աֆրիկան կմիացնի Եվրոպային:
Կարծիքներ