«Տիեզերական ճամբար 2022». նոր հնարավորություն սփյուռքի պատանիների համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) ծրագրի մեկնարկը: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ՝ ճամբարն այս տարի ընդլայնում է իր շրջանակը՝ մասնակցության հնարավորություն ստեղծելով նաև սփյուռքի պատանիների համար:
Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:
Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-ից 18 տարեկան պատանիները:
Ճամբարին մասնակցությունն անվճար է, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է:
Մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստի միջոցով:
«Տիեզերական ճամբար 2022»-ը կանցկացվի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։
Կարծիքներ