Այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Ապրիլի 29-ին, ժամը 22:20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չինարի գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:43-ին, մարվել՝ ապրիլի 30-ին, ժամը 01:41-ին: Այրվել է մոտ 200 հակ կուտակած անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում