Կասեցվել է բնական աղբյուրից ջրառի իրականացումը

Կասեցվել է բնական աղբյուրից ջրառի իրականացումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում։

Պարզվել է, որ ընկերությունը ջրառ է իրականացնում Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի վարչական տարածքում գտնվող Ամբարլու աղբյուրից՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։

Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Արլա» ՍՊԸ-ի ապօրինի ջրառի իրականացումը մինչև կասեցման հիմքի վերացումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում