Հայտնի է դարձել Քաղցրաշենի տներում կապույտ ջուր հոսելու պատճառը. ջրին թունաքիմիկատ է խառնվել

Հայտնի է դարձել Քաղցրաշենի տներում կապույտ ջուր հոսելու պատճառը. ջրին թունաքիմիկատ է խառնվել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են մարտի 13-ին Քաղցրաշեն գյուղի մի քանի տներում ում և ինչի հետևանքով է խմելու ջուրն աղտոտվել: Այս մասին գրում է shamshyan.com-ը:


Այսօր կեսօրին, Արտաշատի ոստիկանները խմելու ջրերն աղտոտելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Աղասի Ո.-ին, ով փաստերի ճնշման տակ, այնուհետև ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ մարտի 13-ին ինքը խմելու ջրի ծորակին է միացրել պոլիէթիլենային խողովակը, որպեսզի իրեն պատկանող բեռնատարի վրա ամրացրած մեկ տոննա կշռով տարայի մեջ ջուր լցնի՝ բուժանյութի փոշին ջրին խառնելու նպատակով:

Սակայն ջուրը կտրվել է և իր անփութության հետևանքով տարայի մեջ գտնվող բուժանյութը պոլիէթիլենային  խողովակատարով անցել  է խմելու ջրի գլխավոր ջրատար, որտեղից էլ այն հոսել է մի քանի տների ծորակներից:


Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, մեկ տոննա կշռով ցիստեռնը, որը տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


Աղասի Ո.-ն  բաց է թողնվել: Ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում