Ռուսաստանը հավաքում է Ուկրաինայի ղեկավարության կողմից ռազմական հանցագործությունների ապացույցները. Լավրով
Ռուս զինվորականներն ու դիվանագետները ապացույցներ են հավաքում Ուկրաինայի ղեկավարության կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա ընդգծել է, որ Արևմուտքն Ուկրաինայում տիրող իրադրության հարցում կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում՝ վստահելով «ուկրաինական քարոզչական ցանկացած պնդման՝ ամբողջությամբ անտեսելով Դոնեցկի, Լուգանսկի խաղաղ բնակիչների տառապանքները»:
«Մենք Արևմուտքի մեր գործընկերների հետ բոլոր շփումներում նրանց ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ նման երկակի ստանդարտներն անընդունելի են»,- ասել է Լավրովը:
Կարծիքներ