Իսրայելում ՀՀ դեսպանությունը նախազգուշացնող հայտարարություն է հրապարակել
Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավիղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ:
Այս մասին տեղեկացնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ կառույցը այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով:
Նշենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հրաման է արձակել Իսրայելի կողմից Գազան ամբողջությամբ շրջափակելու մասին:
Կարծիքներ