«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի ավելի թվով զինվորի»
ԻՄ Քայլը բարեգործական հիմնադրամը, հաշվի առնելով պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, որոշում է կայացրել աջակցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ թողունակության կրկնապատկման նպատակով:
Այդ մասին հայտնում են հիմնադրամից:
Վերանորոգվող տարածքներում կլինեն 60 նոր հիվանդասենյակներ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման կաբինետ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի, այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի:
2020 թ. ընթացքում առանցքային են եղել ինչպես զինծառայողների վերականգնողական, այնպես էլ պարբերաբար սահմանային լարվածությունների ընթացքում հայրենիքի պաշտպանների ու նրանց ընտանիքների հանդեպ անհրաժեշտ միջոցների կազմակերպման խնդիրները:
Երախտապարտ ենք նրանց Հայրենիքի համար մղվող պայքարում ցուցաբերած անձնազոհության ու քաջության համար: Երախտապարտ ենք նաև մեր նվիրատուներին, համախոհ-աջակիցներին, որոնց շնորհիվ կարողանում ենք մեր զինվորներին Հիմնադրամի հատուկ հոգածության տակ պահել:
Կարծիքներ