Լևոն Մազմանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Լևոն Մազմանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

 ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանն ազատվել է պաշտոնից:

Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10- րդ մասով՝ Լևոն Մազմանյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»:

Մազմանյանը վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի հունիսից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում