Սյունիքի մարզի Ծավ գյուղում բուսածածկ տարածքի հրդեհը մեկուսացվել է

Սյունիքի մարզի Ծավ գյուղում բուսածածկ տարածքի հրդեհը մեկուսացվել է

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 14։43-ին տեղեկություն է ստացել, որ Ծավ գյուղում այրվում է բուսածածկ տարածք:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 18:03-ին:

Սահմանվել է հերթապահություն «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Շիկահող» մասնաճյուղի աշխատակիցների կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում