Կաքավասար գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Կաքավասար գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաքավասար գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին, մարվել՝ 19:10-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 6 բնակիչ և ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում