Արամ Ոսկանյանը գլխավորեց «Ալաշկերտը»
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է։
Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզիչներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում։
«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, որը նախորդ երկու տարիներին ղազախական «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչն էր։
Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։
46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 թթ. ժամանակահատվածում, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։
Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։
Կարծիքներ