Իրանում բնակելի շենքերից մեկում պայթյունի և փլուզման հետևանքով 8 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Իրանի հարավ-արևելքում գտնվող Խուզեստան նահանգում կենցաղային գազի պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել։
Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մի քանի մեքենա, փրկարարական խմբեր:
Կարծիքներ