Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կանադան մտադիր է 5 միլիարդ կանադական դոլար (մոտ 3,6 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինային՝ որպես «Յոթնյակի» (G7) երկրների ընդհանուր վարկի մաս, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Կանադան պատրաստ է ներդնել և կտրամադրի 5 միլիարդ դոլարի ֆինանսավորում»,- ասել է վարչապետը։
Թրյուդոն ասել է նաև, որ Օտտավան զրահապատ բժշկական տարհանման մեքենաներ է ուղարկում Կիև:
Կարծիքներ