Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին։
Նրա խոսքով՝ Շվեյցարիայում կայանալիք համաժողովը պետք է հիմք դնի հետագա հանդիպումների համար։ Միաժամանակ նա համեմատել է այն տնկիի հետ, որը պետք է ջրել, որպեսզի աճի։
Նա նաև հավելել է, որ չի բացառում Պուտինի հետ շփումների վերսկսումը, քանի որ նրա հետ խոսել է պատերազմի մեկնարկից առաջ և հետո։
Կարծիքներ