ԱՄՆ-ն ակնկալում է քննարկել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների շրջանակում
Միացյալ Նահանգները ակնկալում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման և հնարավոր ընդլայնման հետ կապված հարցերի ակտիվ քննարկում Յոթնյակի խմբի (G7) և ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովների շրջանակում։ Այս մասին հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ չորեքշաբթի օրը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտալուտ այցին G7-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի հանդիպումներին։
Միաժամանակ ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը հաստատել է, որ Վաշինգտոնը մտադիր է մոտ ապագայում Կիևին ռազմական օգնության ևս մեկ փաթեթ հատկացնել։ «Ինչպես տեսաք, Միացյալ Նահանգները շարունակում է Ուկրաինային տրամադրել ռազմական օգնություն: Անցյալ շաբաթ հայտարարվեց 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության մասին: Եվ ակնկալվում է, որ մենք Կիևին կտրամադրենք ռազմական լրացուցիչ օգնություն մոտ ապագայում»,- ասել է ներկայացուցիչը։
G-7 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 26-28-ին, ՆԱՏՕ-ն՝ հունիսի 28-30-ին։
Կարծիքներ