Արևելյան Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1500-ի
Աֆղանստանի Պակտիկա և Խոստ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1500- ի, չորեքշաբթի հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը ՝ հղում անելով «Թալիբան» շարժման ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ աղետից տուժել է ավելի քան 2000 մարդ։
Ավելի վաղ Bokhtar գործակալությունը հայտնել էր 1000 զոհի և 1500 վիրավորի մասին։ Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող են ավելի շատ զոհեր և վիրավորներ լինել։
Աֆղանստանի Պակտիկա, Խոստ, Լաղման, Ղազնի, Լոգար և Քաբուլ նահանգներում չորեքշաբթի գիշերը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թալիբների ղեկավարությունը հավանություն է տվել 1,1 մլն դոլարի հատկացմանը երկրաշարժից տուժածներին օգնելու համար։
Կարծիքներ