Ավտոբուսից իջնելիս «Գազել»-ը վրաերթի է ենթարկել տղա երեխայի. նա եղել է մոր հետ

Ավտոբուսից իջնելիս «Գազել»-ը վրաերթի է ենթարկել տղա երեխայի. նա եղել է մոր հետ

Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում 39 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ը Կոմիտասի պողոտայում՝ շուկայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել տղա երեխայի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ երեխան եղել է իր մոր հետ. երբ կանգառում մայրն ու որդին իջել են 259 համարի երթուղին սպասարկող ավտոբուսից, այդ ժամանակ էլ «Գազել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել։

Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում