Դիվերսիայի արդյունքում սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում։ Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից արցախցի 3 ոստիկանների սպանությանը։
Մարուքյանը նշել է. «Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել ԼՂ հայերի հետ, բայց նրանց հետ, ովքեր ծնվել են այնտեղ։ Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում այսօր սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում, ունեցել են ընտանիքներ և երեխաներ։ Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ»։
Կարծիքներ