Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 13-ին բաժին է ներկայացել 23-ամյա Բորիկ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Կոմիտասի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Արմեն Ու.-ին, որը փետրվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Ու.-ն ներկայացվել է դատարան:
Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ապրիլի 14-ին, ժամը 00.05-ին, Բագրևանդի, Թևոսյան և Քոչինյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Արտեմ Զ.-ին, որը 2019 թ փետրվարի 28-ից ՌԴ Իրկուտսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Քաջազուն Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Քաջազուն Պ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին Արտաշատ քաղաքի գիշերային ակումբի մոտ հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Արամ Կ.-ն, որը մարտի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արամ Կ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ապրիլի 13-ին Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 2-րդ նրբանցքից բերման են ենթարկել 36-ամյա Վեներա Բ.-ին, որը ապրիլի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարծիքներ