Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին

Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին

Վալանսի քաղաքապետ և Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ֆինանսների, ընդհանուր կառավարման և մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Նիկոլա Դարագոնն իր պատվիրակության, ՀԲԸՄ Վալանսի նախագահ Քևին Մարգարյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ հանդիպել է Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանին։

Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի գրասնյակի ֆեյսբուքյան էջը։

Սինանյանը շնորհակալություն է հայտնելհյուրերին այս դժվարին օրերին Հայաստան ժամանելու և Ֆրանսիայի մշտական աջակցության համար։

Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի նպատակները, որոնք ներառում են Սփյուռքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը և հետագա համագործակցության հնարավորությունները:

Նիկոլա Դարագոնը իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին: Սա նրա 4-րդ պաշտոնական այցն է Հայաստան, և Վալանսը Իջևանի հետ քույր քաղաք է։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել համագործակցությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում