Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8 164 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 8 164-ով՝ մինչեւ 4 718 854: Ապրիլի 20-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,17 տոկոս:
Կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 9 631-ով:
Ընդամենն արդեն ապաքինվել Է 4 343 229 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 92 տոկոսի մակարդակում: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 269 318 մարդ: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել Է 379-ով՝ մեկ օր առաջվա 346-ի դիմաց: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել Է 106 307 մարդ:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,25 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 1 996-ով՝ մինչեւ 1 068 048:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել Է 0,19 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել Է 2 279 դեպք:
Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել Է կորոնավիրուսի պատճառով 56 մահ, դրանց ընդհանուր թիվը կազմել Է 17 754, հետեւում Է շտաբի հաղորդումից:
Մեկ օրում ապաքինմամբ դուրս Է գրվել 1 583 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում բուժվել Է 974 229 հիվանդ: Ներկայումս մայրաքաղաքում շարունակում Է բուժումը 76 065 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ