Ֆարել Ուիլյամսը դարձել է Louis Vuitton-ի տղամարդկանց հավաքածուի ստեղծագործական տնօրեն
Երաժիշտ և դիզայներ Ֆարել Ուիլյամսը, ով ժամանակին մեծ ազդեցություն է ունեցել փողոցային նորաձևության վրա,կզբաղեցնի Louis Vuitton տղամարդկանց հագուստի շարքի նոր ստեղծագործական տնօրենի պաշտոնը։
Louis Vuitton-ի գործադիր տնօրեն Պիետրո Բեկարին գովաբանել է 49-ամյա Ֆարելի «ստեղծագործական տեսլականը նորաձևությունից դուրս»՝ ասելով, որ նա դիզայնը կուղղորդի «նոր և հետաքրքիր գծով»:
Բացի Adidas-ի, Diesel-ի, Chanel-ի և Moncler-ի հետ համագործակցությունից, երգահանը, պրոդյուսերը և կատարողը նախկինում համագործակցել է Louis Vuitton-ի հետ, այդ թվում՝ 2008-ին զարդերի և արևային ակնոցների շարքի վրա:
Կարծիքներ