Boeing-ը պլանավորում է Starliner-ի երկրորդ անօդաչու թռիչքն իրականացնել 2022 թվականին

Boeing-ը պլանավորում է Starliner-ի երկրորդ անօդաչու թռիչքն իրականացնել 2022 թվականին

Boeing-ի կողմից մշակված CST-100 Starliner (OFT-2) տիեզերանավի երկրորդ անօդաչու թռիչքի փորձարկման մեկնարկային պատուհանը դեպի Միջազգային տիեզերակայան (ISS) կբացվի 2022 թվականի մայիսին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«NASA-ն, Boeing-ը, United Launch Alliance-ը (ULA) եւ Eastern Range-ը շարունակում են գնահատել OFT-2 առաքելության հնարավոր մեկնարկի պատուհանը: Որպես 2022 թվականի առաջին կիսամյակում ULA արձակման ժամանակացույցում տեղ ամրագրելու ստանդարտ ընթացակարգի մաս՝ Boeing-ը համաձայնել է բացել արձակման պատուհանը մայիսին՝ սպասելով տիեզերանավի պատրաստության եւ տիեզերական կայան թռիչքի հնարավորության մասին որոշմանը»,- ասված է Boeing-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ներկայումս դիտարկվում է դեպի ISS (CFT) օդաչուավոր Starliner փորձնական թռիչքի մեկնարկի պատուհանի բացման հնարավոր ամսաթիվը։

Ավելի վաղ OFT-2 երկրորդ փորձնական առաքելության արձակումը դեպի ՄՏՀ նախատեսվում էր իրականացնել օգոստոսի 3-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն չեղարկվել էր մեկնարկից երեք ժամ առաջ։ Խնդիրներ են հայտնաբերվել Starliner սպասարկման մոդուլի ցածր լարման շարժիչների 13 փականների աշխատանքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում