Ասադն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Ասադն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ինչպես նաև նրա կինը՝ Ասման վարակվել են կորոնավիրուսով: Ըստ Սիրիայի առաջնորդի գրասենյակի, նրանք թեստավորվել են և թեստի պատասխանը դրական է եղել։

Այժմ Ասադն ու նրա կինը գտնվում են կայուն լավ վիճակում:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր ԶԼՄ-ներում Սիրիայում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ մատակարարելու հնարավորության մասին լրատվամիջոցներում տարածված հրապարակումները: Նրա խոսքով՝ Ռուսաստանն օգնում է ու շարունակելու է օգնել այս երկրին: Սակայն նա մանրամասներ չի հայտնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում