Էրդողանն արձագանքել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ցեղասպանություն էր ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի զանգվածային սպանությունները:
Ինչպես ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևւլութ Չավուշօղլուն, Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հիմնված է պոպուլիզմի վրա, Թուրքիան մերժում է այն:
«Մենք չպետք է թույլ տանք, որ հարյուրամյակներ շարունակ բազմապատկված և մարդկության համար օրինակ համարվող թուրքերի և հայերի համակեցության մշակույթը մոռացվի։ Հարգանքով եմ հիշում «Առաջին համաշխարհային պատերազմի բարդ պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի հիշատակը», ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին», – ասվում է Էրդողանի ուղերձում Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին:
Թուրքիայի նախագահը նշել է, որ 1915 թվականի իրադարձությունները քաղաքականացնելու և դրանք Անկարայի վրա ճնշման գործիք դարձնելու որոշ շրջանակների փորձերը օգուտ չեն բերի և կոչ է արել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ կապերի զարգացմանը:
«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք հայտարարել ենք Հայաստանի հետ կապերի զարգացման պատրաստակամության մասին։ Այսօր ես կրկին կրկնում եմ այդ կոչը», – ասված է ուղերձում։
Կարծիքներ