Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու երկկողմ քաղաքական կամքի առկայության մասին
Եգիպտոսն ու Թուրքիան մտադիր են ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին։
«Եգիպտոսը և Թուրքիան ամուր մտադրություններ ունեն վերականգնելու երկկողմ հարաբերությունները»,- ասել է Շուքրին՝ Կահիրեում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Եգիպտոսի ԱԳ նախարարը հավելել է, որ Կահիրեն և Անկարան «քաղաքական կամք ունեն սկսելու հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհը» երկու երկրների միջև։
Կարծիքներ