Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել է ադրբեջանական ինքնաթիռի վթարի ներգրավվածության մեջ
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ, ենթադրաբար, կան «նախնական նշաններ», ըստ որի Բաքու-Գրոզնի չվերթը կարող էր խոցվել ռուսական հակաօդային պաշտպանության կողմից, սակայն հրաժարվել է խոսել այդ նշանների մասին։
«Մենք տեսել ենք նախնական նշաններ, որոնք կարող են ցույց տալ, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Քիրբին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել հետաքննությանը և հարգում է Ղազախստանի և Ադրբեջանի կողմից կատարված աշխատանքները։
Հարցին, թե ի՞նչ նշանների մասին է խոսքը, որ Քիրբին պատասխանել է․ «Սրանք նախնական նշաններ են: Ուզում եմ պարզ լինել, դրանք ընդամենը նախնական են, հետաքննությունը շարունակվում է, և ես չեմ ուզում առաջ ընկնել»։
Կարծիքներ