Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde
Ձախակողմյան «Նոր Ժողովրդական Ճակատի» և «Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի թեկնածուները կհրաժարվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունից, որպեսզի խանգարեն աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությանը՝ ստանալու մանդատների բացարձակ մեծամասնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Le Monde թերթը։
Թերթի տվյալներով՝ նախընտրական արշավում իրենց տեղը զիջել համաձայնվել են ձախերի 122 ներկայացուցիչներ, նախագահական կոալիցիայի 55 թեկնածուներ և 1 քաղաքական գործիչ «Հանրապետականներ» լիբերալ կուսակցությունից։
Միամանդատ ընտրատարածքների մեծ մասում երկրորդ փուլ են անցել երեք հիմնական դաշինքների թեկնածուները: Ըստ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մտահղացման՝ պայքարից պետք է դուրս գան այն քաղաքական գործիչները, որոնք ունեն «Ազգային միավորման» թեկնածուին հաղթելու ամենաքիչ շանսերը։
Հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորում» կուսակցությունն առաջ է անցել ձայների 33 տոկոսով։ «Նոր ժողովրդական ճակատն» ստացել է 28 տոկոս, մինչդեռ «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 20 տոկոս։ Վճռորոշ կդառնա երկրորդ փուլը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին։
Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր։ Այս կամ այն կուսակցության բացարձակ մեծամասնության հասնելու համար անհրաժեշտ է ստանալ 289 մանդատ։
Կարծիքներ