Հրապարակվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարցազրույցի թիզերը

Հրապարակվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարցազրույցի թիզերը

Սասեքսի դուքսը և դքսուհին հարցազրույց են տվել ամերիկյան հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին։ Այն կհեռարձակվի մարտի 7-ին։ Հրապարակվել է հարցազրույցի 2 թիզեր։

Դրանցից մեկում արքայազն Հարրին արքայական ընտանիքից իրենց «անհավատալի դժվար» բաժանումը նմանեցրել է իր մոր՝ արքայադուստր Դիանայի փորձառության հետ։ Նա ասել է, որ «իր ամենամեծ մտահոգությունն այն է, որ պատմությունը կկրկնվի»։

Օփրա Ուինֆրին ասում է, որ հարցազրույցի ժամանակ չկան արգելված թեմաներ։

«Դուք լռե՞լ եք, թե՞ Ձեզ լռեցրել են», – հարցնում է Ուինֆրին Մեգան Մարքլից։

Հարցազրույցի վերջում հաղորդավարուհին նշել է, որ զույգի մեկնաբանություններից մի քանիսը բավական ցնցող են եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում