Նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը մերժել են վարչապետ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը
Լևոն Տեր Պետրոոյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենայկները արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու հայտարարությանը:
Երկրի կռավարման ղեկը տարբեր ժամանակահտվածներում ստանձնած պաշտոնյաները, որոնք Կառավարության գործող ղեկավարին ամենատարբեր հարթակներից մեղադրում են ԼՂ-ն հանձնելու և տարածքային կորուստների համար, մերժել են ուղիղ եթերում, ի տես հանրության, բանավիճել վարչապետի հետ և հիմնավորել իրենց հնչեցրած մեղադրանքները:
Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի:
Կարծիքներ