Լուիս Սուարեսն ապաքինվել է կորոնավիրուսից

Լուիս Սուարեսն ապաքինվել է կորոնավիրուսից

Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ապաքինվել է կորոնավիրուսից եւ դուրս է եկել երկու շաբաթ թեւած ինքնամեկուսացումից, հաղորդում է AS-ը։

33-ամյա ֆուտբոլիստի թեստը բացասական է եղել։ Լուիս Սուարեսը դեկտեմբերի 4-ին կվերսկսի մարզումները արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում։ Այս ընթացքում նա բաց թողեց չորս հանդիպում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լուիս Սուարեսը մասնակցել է 5 հանդիպման, խփել 6 գոլ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում