Կստեղծվի Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ. կայացել է ԱԺ խորհրդի նիստը
![Կստեղծվի Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ. կայացել է ԱԺ խորհրդի նիստը](https://freenews.am/uploads/images/image_750x_67aa01e60f95c.jpg)
Փետրվարի 10-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Մինչ նախագծերի հաստատվելը` ֆինանսավարկային և բյուջետայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի առաջարկով հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկվել Կառավարության հեղինակած «Պետական վերհսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով` պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը:
Սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը:
Փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 8 հարց:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 և 2021 թվականների որոշումներում:
ԱԺ խորհրդի համապատասխան որոշման մեջ լրացմամբ նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ:
Կարծիքներ