ՈՒԵՖԱ-ն ընտրել է Եվրո-2020-ի 10 լավագույն գոլերը

ՈՒԵՖԱ-ն ընտրել է Եվրո-2020-ի 10 լավագույն գոլերը

ՈՒԵՖԱ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր վարկածով Եվրոպայի ավարտված առաջնության 10 ամենագեղեցիկ գոլերը, նաև երկրպագուներին առաջարկել է ընտրել լավագույնին։

Եվրո-2020-ում ընդհանուր առմամբ 142 գոլ է խփվել։

Թոփ-10-ում ընդգրկվել են հետևյալ գոլերը՝

Լորենցո Ինսինյե (Իտալիա)՝ Բելգիայի հավաքականի դարպասը խփած գոլը

Պոլ Պոգբա (Ֆրանսիա)՝ Շվեյցարիայի դարպասը խփած գոլը

Լուկա Մոդրիչ (Խորվաթիա)՝ Շոտլանդիայի դարպասը խփած գոլը

Քևին դե Բրույնե (Բելգիա)՝ Դանիայի դարպասը խփած գոլը

Պատրիկ Շիկ (Չեխիա)՝ Շոտլանդիայի դարպասը խփած գոլը

Միկկել Դամսգոր (Դանիա)՝ Անգլիայի դարպասը խփած գոլը

Ալվարո Մորատա (Իսպանիա)՝ Իտալիայի դարպասը խփած գոլը

Անդրեյ Յարմոլենկո (Ուկրաինա)՝ Նիդերլանդների հավաքականի դարպասը խփած գոլը

Ֆեդերիկո Կյեզա (Իտալիա)՝ Իսպանիայի դարպասը խփած գոլը

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)՝ Հունգարիայի դարպասը խփած գոլը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում